Գուտերեշը դեմ է հանդես եկել Պաղեստինի տարածքներում սիոնիստաբնակ ավանների կառուցմանը
https://parstoday.ir/hy/news/world-i101308-Գուտերեշը_դեմ_է_հանդես_եկել_Պաղեստինի_տարածքներում_սիոնիստաբնակ_ավանների_կառուցմանը
Քննադատելով Պաղեստինի օկուպացված տարածքներում սիոնիստաբնակ ավանների ապօրինի կառուցումը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է.«Այսօր մեր սրտերում ծանրացել է Գազայի ժողովրդի տառապանքներից առաջացած վիշտը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2018 07:07 Asia/Tehran
  • Գուտերեշը դեմ է հանդես եկել Պաղեստինի տարածքներում սիոնիստաբնակ ավանների կառուցմանը

Քննադատելով Պաղեստինի օկուպացված տարածքներում սիոնիստաբնակ ավանների ապօրինի կառուցումը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է.«Այսօր մեր սրտերում ծանրացել է Գազայի ժողովրդի տառապանքներից առաջացած վիշտը»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, չորեքշաբթի օրը, Պաղեստինի ժողովրդի հետ զորակցության տարեկան նիստին ունեցած ելույթում, Գուտերեշը հայտարարել է.«Ավելի քան 40 տարի է ինչ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան վավերացրել է Պաղեստինի ժողովրդի հետ զորակցության օրը, որպեսզի հիշեցնի Պաղեստինի խնդրի լուծման հավաքական ու անավարտ գործը»:

Գուտերեշը հավելել է.«Պաղեստինցիների բնակավայրերի ոչնչացումը, 1967թ. օկուպացված տարածքներում սիոնիստաբնակ ավանների ապօրինի կառուցումը, արտաքսումը և ավանների ընդլայնումը և հավաքական պատիժները խաղաղություն չեն բերի»:

ԱՄԿ-ի գլխավոր քարտուղարը միջազգային հանրությանը կոչ է արել  շարունակեն մասնակցություն բերել պաղեստինցիներին օգնելու գործում:

Գուտերեշը կարևորել է պաղեստինցիներին իրավունքները պաշտպանելու և նրանց համար խաղաղությամբ, արդարությամբ, անվտանգությամբ ու արժանապատվությամբ շաղախված ապագա ստեղծելու հացերի նկատմամբ ՄԱԿ-ի հավատարմության անհրաժետությունը: