Մեկնարկեց ՄԱԿ-ի բնապահպանական համաժողովը. առանցքում Թրամփին դիմակայելն է
https://parstoday.ir/hy/news/world-i101447-Մեկնարկեց_ՄԱԿ_ի_բնապահպանական_համաժողովը._առանցքում_Թրամփին_դիմակայելն_է
ԱՄՆ-ի նախագահի կործանարար քաղաքականություններին ընդդիմանալու նպատակով, Լեհաստանում մեկնարկեց ՄԱԿ-ի բնապահպանական համաժողովը :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2018 01:25 Asia/Tehran
  • Մեկնարկեց ՄԱԿ-ի բնապահպանական համաժողովը. առանցքում Թրամփին դիմակայելն է

ԱՄՆ-ի նախագահի կործանարար քաղաքականություններին ընդդիմանալու նպատակով, Լեհաստանում մեկնարկեց ՄԱԿ-ի բնապահպանական համաժողովը :

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, աշխարհի շուրջ 200 երկրների ներկայացուցիչներ կիրակի օրը ի մի են հավաքվել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում գումարված ՄԱԿ-ի բնապահպանական համաժողովում, որպեսզի վիճարկեն շրջակա միջավայրում աղետալի փոփոխություններին դիմակայելու ծրագրերը:

ՄԱԿ-ի բնապահպանական համաժողովը գումարվել է այն պայմաններում, երբ գլոբալ տաքացման և կլիմայական փոփոխությունների կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումները խիստ բողոքի են արժանացել:

Թրամփը 2017 թվականին հրաժարվեց կլիմայական փոփոխությունների մասին Փարիզի պայմանագրից, ինչը նույնպես արժանացավ համաշխարհային բողոքի:

ԱՄՆ-ն ամենախոշոր ծավալներով ջերմոցային գազեր արտադրելով շրջակա միջավայրի աղտոտման և գլոբալ տաքացման ուղղությամբ գլխավոր դերակատարություն ունի: