ՄԱԿ-ը հաստատեց միգրացիայի մասին համաձայնագիրը
ՄԱԿ-ի միջկառավարական խորհրդաժողովը ավելի քանի 150 երկրներից տարբեր մակարդակների պատվիրակությունների մասնակցությամբ դեկտեմբերի 10-ին Մարոկոյի Մարաքեշ քաղաքում հաստատել Է Անվտանգության, կանոնակարգված ու օրինական միգրացիայի գլոբալ դաշնագիրը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: «Ես առարկություններ չեմ տեսնում, փաստաթուղթը հաստատված Է»,- հայտարարել Է Մարոկոյի արտաքին գործերի նախարար Նասեր Բուրիտան, որը նախագահում Է խորհրդաժողովը: Փաստաթուղթը, որի տեքստը մշակվել Էր ՄԱԿ-ի անդամ գործնականում բոլոր անդամ պետությունների վեցամսյա քննարկման ընթացքում, իրավաբանորեն պարտավորեցնող չԷ, այլ միայն գլոբալ համագործակցության ճանապարհ Է բացում այդ ոլորտում: Ինչպես սպասվում Է դաշնագիրը կհաստատվի դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում:ՄԱԿ-ի տվյալներով՝ ներկայում աշխարհում կա 68 միլիոն հարկադիր վերաբնակ, որոնցից 25 միլիոնը փախստականներ են, երեք միլիոնը՝ փախստականի կարգավիճակ հայցողներ եւ 40 միլիոնը՝ ներքին վեաբնակներ:
Armenpress.am