Դեկտեմբեր 19, 2018 12:11 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան զգուշացրել է Փխենյանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները շարունակվելու կապակցությամբ

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը Փխենյանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցները շարունակվելու կապակցությամբ զգուշացրել է ԱՄՆ-ին:

Համաձայն ԻՍՆԱ-ի հաղորդման, Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարությունը չորեքշաբթի օրը Վաշինգտոնին զգուշացրել է, որ Փխենյանի երեք բարձրաստիճան պաշտոնատարների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կարող են ընդմիշտ արգելափակել Կորեական թերակղզում ատոմային ապազինման ուղին և հնարավոր է, որ «կրակափոխանակման» վերականգնման հանգեցնեն:

Այս միջոցին ԱՄՆ պետքարտուղարությունը երեքշաբթի օրը մի հաղորդագրությամբ Հյուսիսային Կորեային դեմ պատժամիջոցների չեղարկումը պայմանավորեց այդ երկրի միջուկային սպառազինության ծրագրի վերացմամբ:

Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի ղեկավարները հունիսի 12-ին Սինգապուրում ընդգծեցին Կորեական թերակղզում խաղաղության ու կայունության հաստատման նշանակությունը, սակայն այդ հանդիպումից ընդամենը 10 օր անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարացրեց Փխենյանի դեմ տնտեսական պատժամիջոցների գործադրման ժամկետը:

Պիտակ