Դեկտեմբեր 28, 2018 18:40 Asia/Tehran
  • Շվեդիայում չեզոքացվել է քիմիական նյութերով ահաբեկչական հարձակումը

Շվեդիայի կառավարությունը հայտարարել է, որ այդ երկրի իրավապահ ուժերը չեզոքացրել են քիմիական նյութերով ահաբեկչական հարձակումը:

Ռուսիա-Ալ Յոմ գործակալության հաղորդման համաձայն, Ստոկհոլմի դատախազությունը հայտարարել է, որ այդ երկրի ոստիկանությունը ձերբակալել է Միջին Ասիայի վեց բնակիչների, որոնցից երեք մեղադրվում են ահաբեկչական  գործողություններ նախապատրաստելու, իսկ երեք ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը ֆինանսապես հովանավորելու մեջ:

Հաղորդման համաձայն, ձերբակալվածներն իրենց հետ ունեին որոշակի չափով քիմիական նյութեր, ահաբեկչական գործողություն իրականացնելու համար:

Իրաքում ու Սիրիայում ահաբեկիչների ձախողումից հետո, աշխարհի այլ շրջաններում, այդ թվում՝ Եվրոպայում, մեծացել են ահաբեկչական սպառնալիքները:

Պիտակ