Հունվար 02, 2019 11:00 Asia/Tehran
  • Սպասում եմ Կիմ Չեն Ընի հետ հանդիպմանը. Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպասում է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ հանդիպմանը, որը, իր խոսքով, գիտակցում է ԿԺԴՀ-ի մեծ տնտեսական հնարավորությունները: 

Հիշեցնենք, որ ԿԺԴՀ ղեկավարն իր ամանորյա ուղերձում հայտարարել էր. «Մենք ցույց տվեցինք աշխարհը կայունացնելըւ հարցում մեր վճռականությունը: Ես պատրաստ եմ ԱՄՆ-ի հետ նոր հարաբերություններին, սակայն այդ նպատակին հասնելու համար, երկու կողմերն էլ պետք է աշխատեն»:

Հյուսիսային Կորեան ոչնչացրել է մի շարք ատոմային կենտրոններ և հրաժարվել է հրթիռային փորձարկումներից:

Սակայն Միացյալ Նահանգները պահանջում է Հյուսիսային Կորեայի լիակատար միջուկային զինաթափումը և շարունակում է պատժամիջոցները Փխենյանի դեմ:

Պիտակ