Լավրովը ցավ է հայտնել Լեհաստանում հակաիրանական գագաթնաժողով անցկացնելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i103307-Լավրովը_ցավ_է_հայտնել_Լեհաստանում_հակաիրանական_գագաթնաժողով_անցկացնելու_կապակցությամբ
ՌԴ արտգործնախարարը ափսոսանք է հայտնել, որ Լեհաստանը մտադիր է անցկացնել հակաիրանական գագաթաժողով: Նա հստակեցրել է, որ հանդիպումը կանցկացվի` ԱՄՆ հետագա քայլերը արագացնելու նպատակով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 16, 2019 18:12 Asia/Tehran
  • Լավրովը ցավ է հայտնել Լեհաստանում հակաիրանական գագաթնաժողով անցկացնելու կապակցությամբ

ՌԴ արտգործնախարարը ափսոսանք է հայտնել, որ Լեհաստանը մտադիր է անցկացնել հակաիրանական գագաթաժողով: Նա հստակեցրել է, որ հանդիպումը կանցկացվի` ԱՄՆ հետագա քայլերը արագացնելու նպատակով:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, 2019 թ.-ին անցկացված առաջին մամլո ասուլիսում Սերգեյ Լավրովն ասել է, որ Վարշավայի հակաիրանական գագաթնաժողովի մասնակիցները չեն կարող դերակատարություն ունենալ վերջնական հայտարարության մեջ և, փաստորեն, միայն Միացյալ Նահանգները գագաթաժողովի վերջում հանդես կգա հայտարարությամբ:

Լավրովը հավելել է, որ կոնֆերանսում պետք է հաշվի առնի Սիրիայի և Եմենի հակամարտությունը  և քննարկի Իրանի հրթիռային ծրագիրը, մինչդեռ տարածաշրջանում հիմնական հակամարտությունը, պաղեստինաիսրայելական խնդիրն է որն անտեսվել է կոնֆերանսում: