Վարշավայի կոնֆերանսը մեծ հանցագործություն է բոլոր ժողովուրդների նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i103548-Վարշավայի_կոնֆերանսը_մեծ_հանցագործություն_է_բոլոր_ժողովուրդների_նկատմամբ
«Հանուն Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ»-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ասել է.«Վարշավայում կայանալիք հակաիրանական կոնֆերանսը մեծ հանցագործություն է բոլոր ժողովուրդների նկատմամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2019 14:43 Asia/Tehran
  • Վարշավայի կոնֆերանսը մեծ  հանցագործություն է բոլոր ժողովուրդների նկատմամբ

«Հանուն Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ»-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ասել է.«Վարշավայում կայանալիք հակաիրանական կոնֆերանսը մեծ հանցագործություն է բոլոր ժողովուրդների նկատմամբ»:

«Միջին Արևելքի ապագան» խորագրով հակաիրանական կոնֆերանսը տեղի է ունենալու 2018 թվականի փետրվարի 13-ին ու 14-ին:

Չնայած ԱՄՆ-ն հայտարարել է, որ տասնյակ երկրների ԱԳ նախարարներ մասնակցելու են Վարշավայի նիստին, բայց շատ երկրներ հայտարարել են, որ չեն մասնակցելու նիստին:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ «Հանուն Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ»-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Աբու Ահմադ Ֆուադը Վարշավայի կոնֆերանսը նմանեցրել է արաբական ՆԱՏՕ-ի նախագծին: Նա ասել է. «Սիոնիստ թշնամին և ԱՄՆ-ի իմպերալիզմը նախապես մշակված նախագիծն օգտագործում են Իրանի դեմ»:

Ձախողած համարելով ամերիկյան ՆԱՏՕ-ի նախագիծը, Աբու Ահմադ Ֆուադը հավելել է.«Իսլամական ժողովուրդները միասնական քայլով իրենց անհամաձայնությունն են հայտնել ցանկացած հրահրման, այդ թվում՝ իսլամական երկրների դեմ կոալիցիա կազմելու կապակցությամբ»: