Շվեյցարիան պատրաստել է Իրանի հետ իր ֆինանսական փոխանակումների հատուկ մեխանիզմը
Իրան-Շվեյցարիա առևտրական համատեղ պալատի տնօրենը հայտարարել է, որ Շվեյցարիան պատրաստել է Իրանի հետ ֆինանսական փոխանակումների իր հատուկ մեխանիզմը:
Երեքշաբթի օրը ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, անդրադառնալով որ Իրան-Շվեյցարիա ֆինանսական փոխանակումների հատուկ մեխանիզմը շահագործման պատրաստ է Իրան-Շվեյցարիա առևտրական համատեղ պալատի տնօրեն Շարիֆ Նեզամ Մաֆին հավելել է.«Ներկայումս Շվեյցարիայի հետ հատուկ ֆինանսական մեխանիզմը կշահագործվի դեղորայքի ներմուծման նպատակով և հաջորդ փուլում իրականացվելու է հացահատիկների արտահանումների ծրագիրը»:
Նեզամ Մաֆին նույնպես հավելել է.«Իրանի նավթային գումարները Ասիայից Եվրոպա փոխադրմամբ անմիջապես կսկսվի Շվեյցարիայի ֆինասական մեխանիզմի աշխատանքը»:
Անդրադառնալով Շվեյցարիայի ֆինանսկան մեխանիզմում գումար մուծելու անհրաժեշտությանը Շարիֆ Նեզամ Մաֆին ասել է.«Ներկայումս Եվրոպայում Իրանին պատկանող գումար գոյություն չունի: Իրանի գումարների մեծ մասը գտնվում է Իրանից նավթ ներմուծող երկրներում այդ թվում՝ Հնդկաստանում, Չինաստանում և Հարավային Կորեայում»:
Շարիֆ Նեզամ Մաֆին հավաստել է.«Heritage և BCP բանկերից մեկը իր վրա կվերցնի գումարների փոխադրման հսկողության պատասխանատվությունը»:
Դեպի Իրան Շվեյցարիայի արտահանումների 60 տոկոսը դեղեր կամ բժշկական սարքավորումներ են և Իրանում դեղերի հայթայթման տեսակետից ֆինանսական նոր մեխանիզմի գործարկումը մեծ նշանակություն ունի: