Լեհաստանի պառլամենտի պատգամավորը ցավ է հայտնել Վարշավայի նիստի անցկացվելու կապակցությամբ
Իրան-Լեհաստան պառլամենտական բարեկամության խմբի ղեկավարը ցավ է հայտնել այդ երկրի կողմից ԱՄՆ-ի նախաձեռնած հակաիրանական նիստի հյուրընկալման կապակցությամբ:
Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ, Միչիլ Գորսկին ներկայացել է Վարշավայում Իրանի դեսպանատուն: Ցավ հայտնելով այն մասին, որ այս նիստի անցկացմամբ, Իրանի հետ բարեկամության զարգացման հարցով իր և գործընկերների կողմից տասնյակ տարիներ տևած ջանքերի արդյունքներ կարող են ոչնչանալ, Միչիլ Գորսկին հույս է հայտնել, որ ամեն դեպքում, նախկինից ավելի լավ կպահպանվեն երկար անցյալ ունեցող Իրան-Լեհաստան հարաբերությունները:
Գորսկին Լեհաստանում Իրանի դեսպանատան աշխատակիցներին խնդրել է իր ներողամտությունը հայտնեն Իրանի ժողովրդին:
Լեհաստանի սենատի Իրան-Լեհաստան պառլամենտական բարեկամության խմբի ղեկավարը հայտարարել է.«Այս որոշումը կայացել է հակառակ Լեհաստանի ու այդ երկրի սենատի ցանկության և անշուշտ ոչ թե Լեհաստանի կառավարության նախաձեռնությունը, այլ ԱՄՆ-ի լրացուցիչ նախագիծն է»:
Մայք Պոմպեոն հայտնել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հակաիրանական նիստի անցկացման մասին:
«Միջին Արևելքի ապագան» խորագրով այս նիստը նախատեսված է անցկացնել փետրվարի 13-ին և 14-ին: