Լեհաստանի պառլամենտի պատգամավորը ցավ է հայտնել Վարշավայի նիստի անցկացվելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i103660-Լեհաստանի_պառլամենտի_պատգամավորը_ցավ_է_հայտնել_Վարշավայի_նիստի_անցկացվելու_կապակցությամբ
Իրան-Լեհաստան պառլամենտական բարեկամության խմբի ղեկավարը ցավ է հայտնել այդ երկրի կողմից ԱՄՆ-ի նախաձեռնած հակաիրանական նիստի հյուրընկալման կապակցությամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 25, 2019 10:18 Asia/Tehran
  • Լեհաստանի պառլամենտի պատգամավորը ցավ է հայտնել Վարշավայի նիստի անցկացվելու կապակցությամբ

Իրան-Լեհաստան պառլամենտական բարեկամության խմբի ղեկավարը ցավ է հայտնել այդ երկրի կողմից ԱՄՆ-ի նախաձեռնած հակաիրանական նիստի հյուրընկալման կապակցությամբ:

Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ, Միչիլ Գորսկին ներկայացել է Վարշավայում Իրանի դեսպանատուն:  Ցավ հայտնելով այն մասին, որ այս նիստի անցկացմամբ, Իրանի հետ բարեկամության զարգացման հարցով իր և գործընկերների կողմից տասնյակ տարիներ տևած ջանքերի արդյունքներ կարող են ոչնչանալ,  Միչիլ Գորսկին հույս է հայտնել, որ ամեն դեպքում, նախկինից ավելի լավ կպահպանվեն երկար անցյալ ունեցող Իրան-Լեհաստան հարաբերությունները:

Գորսկին Լեհաստանում Իրանի դեսպանատան աշխատակիցներին խնդրել է իր ներողամտությունը հայտնեն Իրանի ժողովրդին: 

Լեհաստանի սենատի Իրան-Լեհաստան պառլամենտական բարեկամության խմբի ղեկավարը հայտարարել է.«Այս որոշումը կայացել է  հակառակ Լեհաստանի ու այդ երկրի սենատի ցանկության և անշուշտ  ոչ թե Լեհաստանի կառավարության նախաձեռնությունը, այլ ԱՄՆ-ի լրացուցիչ նախագիծն է»:

Մայք Պոմպեոն հայտնել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հակաիրանական նիստի անցկացման մասին:

«Միջին Արևելքի ապագան» խորագրով այս նիստը նախատեսված է անցկացնել փետրվարի 13-ին և 14-ին: