Ռուսաստանում կանցկացվի Պաղեստինին նվիրված գագաթաժողով
https://parstoday.ir/hy/news/world-i103714-Ռուսաստանում_կանցկացվի_Պաղեստինին_նվիրված_գագաթաժողով
Ռուսաստանի կառավարությունը որոշել է Մոսկվայում կազմակերպել պաղեստինյան բանակցություններ: Միևնույն ժամանակ Վարշվայում կանցկացնի գագաթնաժողով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2019 12:23 Asia/Tehran
  • Ռուսաստանում կանցկացվի Պաղեստինին նվիրված գագաթաժողով

Ռուսաստանի կառավարությունը որոշել է Մոսկվայում կազմակերպել պաղեստինյան բանակցություններ: Միևնույն ժամանակ Վարշվայում կանցկացնի գագաթնաժողով:

Ալ-Մայդան հեռուստաալիքը մեջբերել է դիվանագիտական աղբյուրներին, ասելով, որ բոլոր պաղեստինյան խմբերը, ներառյալ Ֆաթհը և Համասը, կմասնակցեն փետրվարի 13-14-ը Ռուսաստանում կայանալիք հանդիպմանը:

Ռուսաստանի պաղեստինյան հանդիպումը տեղի կունենա Վարշավայում անցկացվելիք հակիրանական գագաթնաժողովին զուգահեռ, որին Մոսկվան չի մասնակցելու:

Ռուսաստանի ԱԳՆ-ն, հայտարարելով Վարշավայի գագաթնաժողովը բոյկոտելու մասին, նշել է, որ  այդ համաժողովի օրակարգը չի առնչվում Մերձավոր Արևելքի հիմնական խնդիրների, այդ թվում Պաղեստինի հարցի հետ:

ԱՄՆ պետքարտուղարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Լեհաստանի նստաշրջանը գումարվելու է «Միջին Արևելքում խաղաղության ու անվտանգության ապագան» խորագրով և դրա առանցքում լինելու են տարածաշրջանային ճգնաժամերն ու տարածաշրջանի խաղաղ բնակչության վրա դրանց ազդեցությունը, հրթիռային ծրագիրն ու ապատարածումը, կիբեր անվտանգությունը, էներգետիկայի ոլորտի նորահայտ սպառնալիքները  և ծայրահեղականության դեմ պայքարը: