Human Rights Watch.«Մյանմայի կառավարությունը օրինախախտ է»
Human Rights Watch-ը հաղորդել է, որ Մյանմայի կառավարությունը օրինախախտ է և իր ընդդիմադիրներին հետապնդելու համար, օգտվում է օնշումների գործադրումից:
Ուրբաթ օրը, Human Rights Watch-ը հաղորդել է, որ Մյանմայի կառավարության ընդդիմադիրների դեմ հալածանքների կիրառմամբ, խոսքի ազատությանը վիճակը ողբալի է և լրագրողների շրջանակում վախի մթնոլորտ է ստեղծվել:
Human Rights Watch կազմակերպության հաղորդմամբ Մյանմայի կառավարությունը զգալի փոփոխություններ չի առաջացրել այս ճնշողական քաղաքականությունների մեջ և դեռևս խիստ օրենքներ է կիրառում խաղաղատնեչ քննադատողների ու խաղաղ հանրահավաքների դեմ:
Մյանմայի խոսքի ազատության «Աթան» կոչվող խումբը նաև հաղորդել է, որ 2016թ. ի վեր ձերբակալվել կամ հետապնդման են ենթարկվել Մյանմայի կառավարության 140 ընդդիմադիրներ:
Մյանմայի արևմտյան Ռախին նահանգում ռոհինգյա մուսուլմանների դեմ անմարդկային վերաբերմունքը և նրանց ճնշումների ենթարկելու հարցն այդ երկրի կառավարության քաղաքականությունների, բանակի ու ծայրահեղական բուդդայականների ծավալուն գործողությունների արդյունքն է, ինչն արժանացել է միջազգային հանրության ծավալուն քննադատություններին: