Սիոնիստական ռեժիմի զայրույթը՝ Նիդերլանդների կողմից Պաղեստինի հայրենիքը ճանաչելու որոշման կապակցույամբ
https://parstoday.ir/hy/news/world-i104286-Սիոնիստական_ռեժիմի_զայրույթը_Նիդերլանդների_կողմից_Պաղեստինի_հայրենիքը_ճանաչելու_որոշման_կապակցույամբ
Գազայի հատվածը, Արեւելյան Երուսաղեմը եւ Հորդանան գետի արեւմտյան ափը, պաղեստինյան հայրենիք ճանաչելու Նիդերլանդների կառավարության որոշումը զայրացրել է Սիոնիստական ռեժիմին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 11, 2019 18:07 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի զայրույթը՝ Նիդերլանդների կողմից Պաղեստինի հայրենիքը ճանաչելու որոշման կապակցույամբ

Գազայի հատվածը, Արեւելյան Երուսաղեմը եւ Հորդանան գետի արեւմտյան ափը, պաղեստինյան հայրենիք ճանաչելու Նիդերլանդների կառավարության որոշումը զայրացրել է Սիոնիստական ռեժիմին:

«Ռաշա թուդեյ»-ի հաղորդման համաձայն, Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության որոշմամբ, այդ երկրի կառավարության տեսակետից, Սիոնիստական ռեժիմը չունի իրավունքներ Գազայի հատվածի, Արեւելյան Երուսաղեմի եւ Հորդանան գետի արեւմտյան ափի նկատմամբ:

Նիդերլանդներում բնակվող պաղեստինցիներն այսուհետ կարող են  այդ տարածքների անունները գրանցել որպես իրենց ծննդավայր:

Այդ տարածքներում ծնված պաղեստինցիները Նիդերլանդների գրանցման գրասենյակում իրենց հայրենի քաղաքը գրանցելու համար նախկինում ունեցել են երկու տարբերակ՝ «իսրայելյան» կամ «անորոշ»: