Դեղին բաճկոնավորները հանրահավաք են անցկացրել ՄԱԿ-ի Ժնևյան կենտրոնակայանի դիմաց
Չորեքշաբթի օրն ավելի քան հինգ հազար քաղաքացիներ, բողոքելով «Դեղին բաճկոնավորների» նկատմամբ Ֆրանսիայի կառավարության անվտանգության քայլերի դեմ, հանրահավաք են անցկացրել Շվեյցարիայի Ժնևում գտնվող Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի դիմաց:
Ըստ հաղորդման՝ «Դեղին բաճկոնավորներ» հակակապիտալիստական շարժումը պահանջում է աշխատանք, կենսապայմանների բարելավում, տնտեսական ու քաղաքական բարեփոխումների իրականացում:
ՄԱԿ-ի Ժնևյան կենտրոնակայանի դիմաց անցկացված հանրահավաքի մասնակից Ժան Զիգլերը դատապարտել է Ֆրանսիայի ոստիկանության կողմից «Դեղին բաճկոնավորների» դեմ զենքի կիրառումը:
«Դեղին բաճկոնավորներ»-ի շարժումը Ֆրանսիայում սկսվել է 2018 թ.-ի նոյեմբերի 17-ին: Այդ թվականից ի վեր, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում բախումներ են տեղի ունենում ոստիկանության ու բողոքարարների միջև:
Բողոքի ակցիաներն սկզբում ուղղված էին կառավարության տնտեսական քաղաքականությունների, հատկապես վառելիքի գնի բարձրացման դեմ: Չնայած Ֆրանսիայի կառավարության նահանջին, բողոքի ակցիաները դեռ շարունակվում են:
Ֆրանսիացի բողոքարարները, որոնք իրենց անվանել են «Դեղին բաճկոնավորներ», Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնի հրաժարականն են պահանջում: