Ֆրանսիան Գերմանիային կոչ է արել դյուրացնել Սաուդյան Արաբիային սպառազինություն վաճառքի պայմանները
Ֆրանսիայի ֆինանսների նախարարը Գերմանիայի կառավարությանը կոչ է արել զերծ մնալ ոչ եվրոպական երկրների, այդ թվում, Սաուդյան Արաբիային սպառազինության վաճառքի խիստ օրենքներից:
Բրոնո Լոմերն ասել է, որ Ֆրանսիայի եւ Գերմանիայի համատեղ սպառազինությունների արտադրության նախագծերը դադարեցվել են Սաուդյան Արաբիային զենք արտահանելու Բեռլինի մերժման պատճառով:
Գերմանական «Volt Am Sonntag» թերթին տված հարցազրույցում Լոմերը հայտարարել է, որ երկու երկրների համագործակցության արդյունքում զենքի համատեղ արտադրությունը անօգուտ է, եթե այդ զենքը չվաճառվի ոչ եվրոպական այնպիսի երկրներին, ինչպես Սաուդյան Արաբիան
Սաուդյան Արաբիան Գերմանիայի եւ Ֆրանսիայի զենքի հիմնական գնորդներից մեկն է:
Գերմանիան դադարեցրել է Սաուդյան Արաբիային զենք վաճառել 2018 թ. հոկտեմբերից՝ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությունից հետո: