Փետրվար 27, 2019 18:31 Asia/Tehran
  • Վիետնամում տեղի է ունեցել Հյուսիսային Կորեայի առաջնորդի և ԱՄՆ-ի նախագահի հանդիպումը

Չորեքշաբթի օրը, Վիետնամի մայրաքաղաք Հանոյում, երկրորդ անգամ տեղի է ունեցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Հանոյում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած երկրորդ հանդիպման ժամանակ ասել է.«Հուսով եմ,որ այս հանդիպումը արդյունավետ կլինի»:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը հավելել է,որ իր ամբողջ ջանքերը գործի կդնի Կորեական թերակղզում խաղաղության հաստատման համար:

Կողմերը հինգ փուլով բանակցություն են անցկացնելու:

Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի ղեկավարների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2018 թվականի հունիսի 12-ին՝ Սինգապուրում, որի արդյունքը Կորեական թերակղզու միջուկային զինաթափման մասին հակիրճ ու անորոշ համաձայնությունն էր:

Սինգապուրյան համաձայնությունից քանի շաբաթ անց, ԱՄՆ-ն, առանց ուշադրություն դարձնելու այդ համաձայնությանը, երկարաձգեց Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանած պատժամիջոցները: 

 

Պիտակ