Փետրվար 28, 2019 17:00 Asia/Tehran
  • Սպիտակ Տունը խոստովանել է ,որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ Թրամփի հանդիպումն արդյունք չի ունեցել

Անդրադառնալով ԱՄՆ -ի նախագահի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի երկրորդ հանդիպման հանկարծակի ու վաղ ավարտին, Սպիտակ Տան մամուլի քարտուղարը հայտարարել է.«Քննարկվող հարցերի շուրջ կողմերի միջև ոչ մի համաձյանություն չի կայացել»:

Սառա Սանդերսը տարածել է հայտարարություն, որում նշել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը առանց համաձայնության գալու, լքել են Վիետնամի մայրաքաղաք Հանոյում հանդիպման վայրը»:

Հայտարարության մեջ ասված է.«Փետրվարի 27-ին և 28-ին Հանոյում ունեցած հանդիպումներում, Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը բազմաթիվ ուղիներ են քննարկել զինաթափման և տնտեսական հարցերի առաջմղման համար, բայց կողմերի միջև որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը նաև ասել է, որ երկու ղեկավարների թիմերի ներկայացուցիչները ակնկալում են շարունակել շփումները: Նրանք հույս են  հայտնել, որ առաջիկա շաբաթներին Կորեայի թերակղզու զինաթափման վերաբերյալ բանակցություններում կողմերը կարող են առաջընթաց արձանագրել:

Ավելի վաղ, լրագրողների հետ ճեպազրույցում, Սանդերսը տեղեկացրել էր Կիմ Չեն Ընի և Թրամփի երկրորդ հանդիպման ծրագրի փոփոխման և բանակցության հանկարծակի ավարտի մասին: Նա ասել էր.«Համատեղ համաձայնագրի ստորագրումը գտնվում է անորոշության մշուշի մեջ»:

Հանոյից ստացված հաղորդումների համաձայն՝ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումը ավարտվել  է նախատեսվածից շուտ, իսկ հանդիպման ընթացքում նախատեսվող համատեղ ճաշը չեղյալ  է հայտարարվել:

 

 

 

Պիտակ