Մարտ 01, 2019 08:05 Asia/Tehran
  • Հս. Կորեայի ԱԳՆ. ԱՄՆ-ի չափազանցված պահանջները բանակցությունների ձախողման պատճառ դարձան

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը հավելել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի չափազանցված պահանջները եղել են Վիետնամի մայրաքաղաք Հանոյում հինգշաբթի օրը կայացած Հյուսիսային Կորեայի նախագահի հետ բանակցությունների անհաջողության պատճառը»:

Լի Յոն Հոն, Հանոյում ԱՄՆ-ի և Հյուսիասյին Կոեայի նախագահների միջև կայացած անհաջող բանակցություններից հետո հայտարարել է. «Բանակցությունների ընթացքում, ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայից պահանջել է փակել իր գիտական և ատոմային հետազոտությունների կենտրոնները, ինչին Հյուսիսային Կորեայի առաջնորդը բացասական պատասխան է  տվել»:

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը, մամուլի ասուլիսում նշել է. «Չնայած ատոմային և հրթիռային փորձարկումները դադարեցնելու Փխենյանի առաջարկին, ամերիկյան կողմը ցանկություն է  հայտնել, որպեսզի Հյուսիսային Կորեան դադարեցնի նաև գիտական ու միջուկային ոլորտներում իր բոլոր հետազոտությունները»:

Լի Յոն Հոն հավելել է. «Հանոյում կայացած հանդիպման ժամանակ, Փխենյանը կոչ է արել նվազեցնել Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, սակայն ամերիկյան կողմը բացական պատասխան է տվել»:

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ այդ երկրի կառավարությունը պատրաստ է փակել իր միջուկային օբյեկտները միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն վերացնի Փխենյանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները:

Նա հավելել է, որ եթե ԱՄՆ-ն առաջարկի առաջիկայում ևս բանակցություն անցկացնել Փխենյանի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունենալու:

 

 

 

 

Պիտակ