Մարտ 06, 2019 16:27 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Սաուդյան Արաբիայի, Մյանմայի եւ Իսրայելի ռեժիմի կողմից մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարը մտահոգություն հայտնելով մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ, կոչ է արել Սաուդյան Արաբիայում, Մյանմայում եւ օկուպացված տարածքներում, դադարեցնել անմարդկային գործողությունները:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատար Միշել Բաչլեն, չորեքշաբթի օրը, Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 40-րդ նստաշրջանում իր ամենամյա զեկույցում, Սաուդյան պաշտոնատարներին կոչ է արել վերջ տալ այդ երկրում  կանանց իրավունքների ակտիվիստների ճնշմանն ու խաոշտանգումներին եւ ազատել կալանավորված  ակտիվիստ կանանց:

Բաչլեն հավելել է, որ Գազայի հատվածը շրջափակելով, Իսրայելը վատթարացրել է տարածաշրջանի իրավիճակը, գործազրկության մակարդակը բարձրացնելով ավելի քան 50 տոկոսով:

Բաչլեն իր զեկույցի մեկ այլ մասում նշել է, որ տնտեսական շահերի պատճառով, Մյանմայի բանակը ճնշում է  ռոհինգյա մուսուլմաններին եւ պետք է նրանց աջակցել որպեսզի փորձեն ճամբարներից կամավոր վերադառնալ իրենց բնակավայրերը:

 

Պիտակ