Մարտ 06, 2019 23:25 Asia/Tehran
  • Հակաիրանական պատժամիջոցների չեղարկումը ՀԳՀԾ-ի կարեվոր բաժինն է

ՀԳՀԾ-ի Համատեղ հանձնաժողովը, չորեքշաբթի օրը Վիեննայում կայացած տասնմեկերորդ հանդիպման ավարտին հրապարակված հաղորդագրության մեջ հայտարարել է, որ Իրանի հետ առեւտրի ու տնտեսական հարաբերությունների կարգավորումն արգելող պատժամիջոցների վերացումը ՀԳՀԾ-ի կարեվոր բաժինն է:

 

ՀԳՀԾ-ի համատեղ  հանձնաժողովի անդամներն այս նիստում ընդգծել են միջուկային համաձայնությանն իրենց լիարժեք հավատարմությունը:

Հաղորդագրության մեջ ասված է, որ ՀԳՀԾ-ի կողմերը կշարունակեն աջակցել Արաքի հետազոտական ռեակտորի արդիականացման եվ Ֆորդոյի կայանը միջուկային, ֆիզիկայի ու տեխնոլոգիաների ժամանակակից կենտրոնի վերածելու ծրագրերին:

Բացի այդ, անդամները ողջունել են  Իրանի հետ ֆինանսական հարաբերությունները դյուրացնելու նպատակով Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի կողմից INTEX մեխանիզմի գործարկումը, նշելով, որ այն հնարավորություն կտա ավելի արագ հասնել արդյունքի:

ՀԳՀԾ-ի համատեղ  հանձնաժողովի նիստը կայացավ չորեքշաբթի օրը, Վիէննայում, ԻԻՀ ԱԳՆ քաղաքական հարցերով պատասխանատուների, ԱԳՆ տեղակալի  եվ 4+1 խմբի անդամների (Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան եւ Չինաստան) մասնակցությամբ եվ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի տեղակալ Հելգա Շմիդտի նախագահությամբ:

 

 

 

Պիտակ