Էրդողան.«Ս-400 համակարգից չենք հրաժարվելու»
Մարտ 07, 2019 15:45 Asia/Tehran
Չնայած ԱՄՆ-ի հակառակություններին Թուրքիայի նախագահն ասել է, որ իր երկիրը երբեք չի հրաժարվի ՌԴ-ի հետ Ս-400 ՀՕՊ համակարգի շուրջ կայացած համաձայնությունից:
Չորեքշաբթի գիշեր Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը նշել է.«Ս-400 ՀՕՊ համակարգի շուրջ կայացած համաձայնությունից հետո Թուրքիան գուցե փորձի նաև ձեռք բերել Ս-500 համակարգը»:
Ռեջեբ Թայիբ Էրդողանը նույնպես հայտարարել է.«Եթե ԱՄՆ-ն չի կարող իր զենքերը վերդարձնել Սիրիայից պետք է դրանք Թուրքիային հանձնի»:
Թուրքիայի նախագահն ասել է, որ նրա երկիրը չի կարող դրականորեն արձագանքել Սիրիայում պլանավորված անվտանգ տարածքների վերահսկողության փոխանցմանը այլ երկրին:
Պիտակ