Բողոքի ցույց Գերմանիայում Սաուդյան Արաբիայի դեսպանատան դիմաց
Մարդու իրավունքների պաշտպան մի խումբ ակտիվիստներ, Գերմանիայում Սաուդյան Արաբիայի դեսպանության դիմաց բողոքի ակցիա անցկացնելով, դատապարտել են այդ երկրում կին ակտիվիստների ձերբակալումը և սաուդյան ռեժիմի կալանավայրերում նրանց խոշտանգումը:
Անժիրի Մերա հեռուստաընկերության հաղորդման համաձայն, ակցիայի մասնակիցները կարգախոսներ վանկարկելով, դատապարտել են Ռիադի իշխանությունների կողմից կանանց իրավունքների խախտումը:
Բողոքարարները կրել են ցուցանակներ էին, որոնց վրա գրված է եղել. «Սաուդյան Արաբիայի կալանավայրերում կանանց խոշտանգումը Բեն Սալմանի հրամանով է տեղի ունենում»:
Ցուցարարները կրել են Սաուդյան Արաբիայում կալանավորված մի քանի կանանց պատկերներ և նրանց անհապաղ ազատ արձակումն են պահանջել:
Ուրբաթ օրը, ֆրանիսացիները ևս Amnesty International կազմակերպության կոչով, Փարիզում բողոքի ակցիա են անցկացրել Սաուդյան Արաբիայի դեսպանության դիմաց: