Ֆեյսբուքն արգելափակել է Անսարալլահի էջը՝ Սիոնիստական ռեժիմի դեմ ուղղված հայտարարության պատրվակով
Ֆեյսբուք սոցիալական ցանցն արգելափակել է Եմենի Անսարալլահ շարժման քաղաքական թեվի գրասենյակի էջը՝ Սիոնիստական ռեժիմի դեմ ուղղված հայտարարության պատճառով:
Անսարալլահ շարժման քաղաքական թեվի խոսնակ Մուհամմադ Աբդուլսալեմը, դատապարտել է Ֆեյսբուքի այս քայլը, նշելով, որ այն անօրինական է:
Աբդոլսալեմը հայտարարել է, որ Ֆեյսբուքի կամայական քայլը վկայում է այն մասին, որ այս սոգիալական ցանցը հատուկ վերաբերմունք ունի Սիոնիստական ռեժիմի նկատմամբ: Նա հավելել է. «Այն ինչ արել է ֆեյսբուքը, չի կարող նվազեցնել Պաղեստինի եվ արաբական ու իսլամական հարցերի նկատմամբ մուսուլմանների աջակցությունը»:
WikiLeaks կայքը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում սոցիալական ցանցերի օգտատերերին հետեվելու համար, Սիոնիստական ռեժիմը, Թել Ավիվում հիմնել է վիրտուալ կառավարման կենտրոն եվ Ֆեյսբուքի ու Թուիթերի տնօրենների գիտությամբ, զբացվում է այս ցանցերի սոցիալական օգտատերերին լրտեսելով: