Ապրիլ 03, 2019 19:00 Asia/Tehran
  • Ալժիրում տոնում են Բուտեֆլիղայի հրաժարականը

Ալժիրի նախագահ Աբդոլազիզ Բուտեֆլիղան հրաժարական է տվել։ Այդ մասին հայտնի դառնալուց  հետո հազարավոր ալժիրցիներ դուրս են եկել մայրաքաղաքի փողոցներ այդ իրադարձությունը նշելու համար։ «Մենք դրան սպասում էինք, համարում ենք, որ ազգի մեծ հաղթանակն է»,ասել են ալժիրցիները:

Ալժիրի նախագահ Աբդոլազիզ Բուտեֆլիղան չորս շրջան՝ 20 տարի երկիրը ղեկավարելուց հետո հրաժարական է տվել: Նա արդեն պաշտոնապես տեղեկացրել է սահմանադրական խորհրդին, որ դադարեցնում է պետության ղեկավարի իր լիազորությունները:

Ալժիրի 82-ամյա նախագահը երկիրը ղեկավարում է 1999 թվականից։ Նա որոշում էր կայացրել  հինգերոդ անգամ մասնակցել ընտրություններին, սակայն նրա այդ որոշման դեմ փետրվարի 22-ից երկրում սկսվել էին բողոքի ակցիաներ։ Նա նաև առողջական լուրջ խնդիրներ ունի։

 

 

Պիտակ