Ապրիլ 18, 2019 17:36 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան հրթիռային նոր փորձարկում է իրականացրել

Հյուսիսային Կորեայի  պետական լրատվական գործակալությունը  տեղեկացրել է, որ այդ երկիրը փորձարկել է մարտավորական նոր հրթիռ:

Հյուսիսային Կորեայի  KCNA լրատվական գործակալությունը հրապարակել է մի հաղորդագրություն, որում հայտնել է, որ այդ երկիրը երեկ փորձարկել է կառավարվող, մարտավորական նոր հրթիռ:

Փորձարկմանը ներկա է գտնվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։

Հյուսիսային Կորեայի նոր հրթիռային փորձարկումը առաջինն է համարվում փետրվարի 27-28-ին  Հանոյում  ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի  առաջնորդների գումարած նիստից հետո: Այդ նիստում կողմերին չի հաջողվել պայմանավորվածություն ձեռք բերել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկու անգամ հանդիպում են ունեցել: Առաջինը Սինգապուրում, իսկ երկրորդը Հանոյում: Դոնալդ Թրամփի ագահությունն ու ավելորդ սպասելիքներն այդ բանակցությունների ձախողման հիմնական պատճառն են համարվում:

Վերջին շաբաթների ընթացքում, Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները շարունակվելուց,  Հարավային Կորեայի սպառազինական նոր գնումներից, և Կորեական թերակղզում ԱՄՆ-ի ու նրա տարածաշրջանային դաշնակիցների զորավարժությունների նոր փուլից հետո, Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ եթե այդ գործընթացը շարունակվի, ապա Փխենյանը կվերսկսի իր հրթիռային փորձարկումները: 

 

Պիտակ