Ապրիլ 19, 2019 18:52 Asia/Tehran
  • Ամերիկան հանձնվում է Հյուսիսային Կորեայի պայմաններին`առանց Պոմպեոյի մասնակցության շարունակել ի բանակցությունները

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է, որ Վաշինգտոնը պատրաստ է շարունակել միջուկային բանակցությունները Փխենյանի հետ, նույնիսկ առանց Մայք Պամպեոյի ներկայության:

Սա այն դեպքում, երբ հինգշաբթի օրը, Հյուսիսային Կորեան ԱՄՆ կառավարությանը կոչ է արել հեռացնել իր արտգործնախարարին միջուկային բանակցություններից և նրան փոխարինել բանակցությաններ վարող ավելի հմուտ պաշտոնյաով: 

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարության ավագ պաշտոնյա Կուանգ Ջունգ Գանն ասել է, որ Պոմպեոն պատասխանատու է Վիետնամի մայրաքաղաք Հանոյում անցկացված Թրամփի և  Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի երկրորդ գագաթնաժողովի ձախողման համար:

Կուանգ Ջունգ Գանն ասել է, որ ԱՄՆ-ի վերաբերմունքը Փխենյանի միջուկային ծրագրի առաջխաղացման հիմնական պատճառն է:

Չորեքշաբթի օրը Հյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական նոր հրթիռ:

 

 

Պիտակ