Մայիս 05, 2019 20:48 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան  աջակցում է Վենեսուելայի նախագահին և ողջունում ԱՄՆ-ի նկատմամբ նրա դիմադրությունը

Հյուսիսային Կորեան շատ վտանգավոր է բնութագրել Վենեսուելայի օրինական կառավարության թշնամիների ջանքերն այդ երկրում պետական հեղաշրջում իրականացնելու նպատակով:

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարությունը կիրակի օրն աջակցություն հայտնելով Վենեսուելայի ընտրյալ նախագահ Նիկոլաս Մադուրոյին և ողջունելով նրա դիմադրությունը, հայտարարել է.«Մադուրոյի կառավարության տապալմանն ուղղված ջանքերը շատ վտանգավոր են և բացասական ազդեցություն են թողնելու ողջ տարածաշրջանի վրա»:

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարությունը քննադատել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի  հայտարարությունն առ այն, որ այս երկիրը պատրաստ է ռազմական հարձակում իրականացնել Վենեսուելայի վրա: «Միացյալ Նահանգները պարզապես ցանկանում է որպես գերտերություն հանդես գալ, այդ պատճառով ամենայն հանդգնությամբ կանգնել է Վենեսուելայի դեմ» հայտարարել է Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարությունը: 

Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները, պատժամիջոցներ կիրառելով Վենեսուելայի դեմ և աջակցելով ընդդիմադիրներին, փորձում են տապալել հակաամերիկյան դիրքորոշում ունեցող այդ երկրի օրինական կառավարությունը: 

Պիտակ