Ֆրանսիայի նախագահը արդարացնում է Սաուդյան Արաբիային զենք վաճառելու քայլը
https://parstoday.ir/hy/news/world-i107217-Ֆրանսիայի_նախագահը_արդարացնում_է_Սաուդյան_Արաբիային_զենք_վաճառելու_քայլը
Նրանով հանդերձ, որ ապացուցվել է Եմենում տիրող մարդկային աղետի հարցում սաուդական սպառազինության դերակատարությունը, Ֆրանսիայի նախագահը արդարացնում է Սաուդյան Արաբիային զենք վաճառելու քայլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2019 06:50 Asia/Tehran
  • Ֆրանսիայի նախագահը արդարացնում է Սաուդյան Արաբիային զենք վաճառելու քայլը

Նրանով հանդերձ, որ ապացուցվել է Եմենում տիրող մարդկային աղետի հարցում սաուդական սպառազինության դերակատարությունը, Ֆրանսիայի նախագահը արդարացնում է Սաուդյան Արաբիային զենք վաճառելու քայլը:

Էմանուել Մակրոնը, որ ԵՄ-ի նիստին մասնակցելու համար Ռումինիա է մեկնել, հինգշաբթի օրը արդարացնելով Սաուդյան Արաբիային զենք վաճառելու քայլը, ասել է.«Սաուդյան Արաբիային վաճառվող զենքերի մեծ մասն օգտագործվում է այդ երկրի սահմաններից ներս ու այդ տարածքում»:

Նա հավելել է. «Երաշխիքներ ենք ստացել այն մասին, որ Ֆրանսիայի արտադրության զենքերը չօգտագործվեն խաղաղ բնակիչների դեմ»:

Ավելի վաղ, մարդու իրավունքների պաշտպան մի շարք կազմակերպություններ, Ֆրանսիայի կառավարությանը կոչ էին արել անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային:

Մինչ այժմ, Եմենում Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների հարձակումների հետևանքով, զոհվել է ավելի քան 16 հազար մարդ,  տասնյակ հազարավոր ուրիշներ վիրավորվել և միլիոնավոր մարդիկ հայտնվել են անօթևանի կարգավիճակում: