Լեհաստանը Սոնիստական ռեժիմի դեսպանին կանչել է արտգործնախարարություն
https://parstoday.ir/hy/news/world-i107398-Լեհաստանը_Սոնիստական_ռեժիմի_դեսպանին_կանչել_է_արտգործնախարարություն
Այն բանից հետո, երբ մի սիոնիստ ավանաբնակ հարձակում է իրականացրել Թել-Ավիվում Լեհաստանի դեսպանի վրա, Լեհաստանի պաշտոնյաները Վարշվայում Սիոնիստական ռեժիմի դեսպանին կանչել են արտգործնախարարություն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 15, 2019 17:40 Asia/Tehran
  • Լեհաստանը Սոնիստական ռեժիմի դեսպանին կանչել է արտգործնախարարություն

Այն բանից հետո, երբ մի սիոնիստ ավանաբնակ հարձակում է իրականացրել Թել-Ավիվում Լեհաստանի դեսպանի վրա, Լեհաստանի պաշտոնյաները Վարշվայում Սիոնիստական ռեժիմի դեսպանին կանչել են արտգործնախարարություն:

Լեհաստանի ԱԳՆ-ը չորեքշաբթի օրը Վարշվայում Սիոնիստական ռեժիմի դեսպան Անա Ազարին կանչել է արտգործնախարարություն երեքշաբթի օրը Թել-Ավիվում Լեհաստանի դեսպան Մարեք Մագրովսկիի դեմ իրականացրած հարձակման վերաբերյալ բացատրություն պահանջելու համար: 

Երեքշաբթի օրը Մագրովսկին Թել-Ավիվում մի սիոնիստի կողմից հարձակման էր ենթարկվել: 

Լեհաստանի դեսպանի դեմ Թել Ավիվում իրականացված հարձակումից հետ, Լեհաստանի դեսպանատունը բողոքել է Իսրայելի արտաքին գործերի նախարարությանը:

Այն բանից հետո, երբ Իսրայելը հատուցում է պահանջել Լեհաստանից երկրորդ աշխարհամարտի դեպքերի կապակցությամբ, երկուշաբթի օրը դադարեցվել է Սիոնիստական ռեժիմի պատվիրակության այցը Վարշավա: