Հունիս 01, 2019 12:12 Asia/Tehran
  • Չինաստանն ուշադրություն չի դարձնում ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին

Ուշադրություն չդարձնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի նկատմամբ սահմանված նավթային պատժամիջոցներին, Չինաստանը վերսկսել է իրանական նավթի ներկրումը:

Իրանական նավթ գնելու համար  ԱՄՆ-ի արտոնությունները չեղարկվելուց հետո, չինական  PACIFIC BRAVO  նավթային լցանավը,որ կրում է իրանական նավթի առաջին  բեռնվածքը ուղևորվել է դեպի Չինաստան: 

ԱՄՆ Պետդեպարտամենտը  մինչ այժմ չի արձագանքել PACIFIC BRAVO նավթային լցանավի կողմից պատժամիջոցների խախտմանը,սակայն հայտարարել է ,որ ցանկացած նավ հակաիրանական պատժամիջոցները խախտելու դեպքում պատժի կենթարկվի: 

PACIFIC BRAVO լցանավը վերջերս է գնվել  Կունլուն բանկի կողմից: Բանկը պատկանում է Չինաստանի ազգային նավթընկերությանը և Իրանի ու Չինաստանի միջև առևտուրը դյուրին դարձնելու շրջանակում է աշխատում: 

Ըստ հաղորդման, PACIFIC BRAVO-ն առաջին լցանավը չէ ,որ իրանական նավթը ներկրում է Չինաստան: 2019 թվականի մայիսի 16-ին ևս «Մարշալ» անվամբ նավը մոտ 130 հազար տոննա իրանական նավթ ներկրեց Ժուսան քաղաք, խախտելով ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները: 

 

Պիտակ