Հունիս 07, 2019 07:56 Asia/Tehran
  • Եվրոպական համալսարանների դասախոսները պահանջել են բոյկոտել Սիոնիստական ռեժիմին

Եվրոհանձնաժողովին հղած նամակում, տասնյակ եվրոպացի դասախոսներ ու հետազոտողներ, ԵՄ երկրներին կոչ են արել դադարեցնել Իսրայելի հետ զենքի առևտուրը:

150 դասախոսներ ու հետազոտողներ, նամակում պահանջել են դադարեցնել Իսրայելին ցանկացած տեսակի զենքի առևտուրը և գիտահետազոտական ծրագրերին ռեժիմի մասնակցությունը:

Նամակում ասված է. «Քանի դեռ Իսրայելի ռեժիմը շարունակում է խախտել մարդու իրավունքները, ԵՄ-ն պետք է դադարեցնի այս ռեժիմի հետ ցանկացած տեսակի զենքի առևտուրը»:

Եվրահանձնաժողավին հղված նամակում նաև ասված է. «Սիոնիստական ռեժիմը ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվում է օկուպացիայի և ապարտեիդի քաղաքկանության համար»:

Քաղաքացիական ակտիվիստները և Պաղեստինի աջակիցները, Եվրոպայում ու ԱՄՆ-ում վերջին տարիներին ակտիվ գործունեություն են ծավալում՝ Սիոնիստական ռեժիմին բոյկոտելու ուղղությամբ:

 

 

Պիտակ