Հունիս 15, 2019 09:39 Asia/Tehran
  •  Լոնդոնում կայացել է բողոքի ցույց՝ WikiLeaks- ի հիմնադրին ԱՄՆ-ին արտահանձնելու դեմ

Ուրբաթ օրը, Բրիտանիայի հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են Լոնդոնի Վեստմինստրի դատարանի առջև՝ բողոքելու WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու՝ այդ երկրի որոշման դեմ:

Բրիտանիայի ՆԳ նախարար Սաջիդ Դավիդը ստորագրել է WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու որոշումը:

Ասանժը, Բրիտանիայում Էկվադորի դեսանատանը յոթ տարի անցկացնելուց հետո, ապրիլի 11-ին ձերբակալվել էր Լոնդոնի ոստիկանության կողմից:

Ասանժը WikiLeaks կայքը հիմնադրել էր 2006թ.: 2010թ նա այդ կայքում հրապարակել էր տեսանյութեր՝ ԱՄՆ բանակայինների կողմից Իրաքում և Աֆղանստանում խաղաղ քաղաքացիների սպանությունների վերաբերյալ, գրավելով միջազգային ԶԼՄ-ների ուշադրությունը:

 

 

Պիտակ