Ամերիկացի պաշտոնյան քննադատել է Իրանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները
Հավայի նահանգից ԱՄՆ կոնգրեսական Թուլսի Գաբբարդը, քննադատելով Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունն ասել է.«Պետք է խուսափել Օմանի ծովում երկու նավթային լցանավերի դեմ իրականացված հարձակման հարցով Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց»:
Ինդիփենդենք օրաթերթին տված հարցազրույցում, Թուլսի Գաբբարդը դեմ է արտահայտվել Իրանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությանը և զգուշացրել է նոր սառը պատերազմ ծագելու կապակցությամբ:
ԱՄՆ 2020 թվականի նախագահական ընտրությունների թեկնածուն, քննադատելով ամերիկացի վարկատուների հաշվին ապակառուցողական ու ապարդյուն պատերազմներ սանձազերծելը, այդ երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարներին կոչ է արել խուսափել Օմանի ծովում երկու նավթային լցանավերի դեմ իրականացված հարձակման հարցով Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց:
Թուլսի Գաբբարդը նաև քննադատել է ԱՄՆ կառավարությունների միլիտարիստական քաղաքականությունները և զգուշացրել ԱՄՆ-ի միջամտությունների և այդ երկրի վարած արտաքին քաղաքականության հետևանքների կապակցությամբ:
Հունիսի 13-ին Օմանի ծովում երկու նավթային լցանավեր կասկածելի հարձակման են ենթարկվել: Միջադեպից կարճ ժամանակ անց, Թրամփի վարչակազմը առանց որևէ փաստարկների հարձակման մեջ մեղադրեց Իրանին: