Բողոքի ցույց Հոլանդիայի Հաագա քաղաքում ՝ «դարի գործարք» նախագծի դեմ
(last modified Wed, 26 Jun 2019 04:57:24 GMT )
Հունիս 26, 2019 09:27 Asia/Tehran
  • Բողոքի ցույց Հոլանդիայի Հաագա քաղաքում ՝ «դարի գործարք» նախագծի դեմ

Հոլանդիայում բնակվող պաղեստինցիները հավաքվել են Հաագայում տեղակայված ԱՄՆ-ի դեսպանատան առջև, դատապարտելու Բահրեյնի նիստը և ամերիկյան «դարի գործարք» նախագիծը:

Ցուցարարները կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Ո՛չ Մանամայի նիստին, ո՛չ «դարի գործարքին», այո՛ պաղեստինցիների իրավունքներին»:

Ցուցարարները նշել են, որ «դարի գործարք» նախագիծն աղետ է պաղեստինցիների համար:

Իտալիայի Հռոմ և Լացիո քաղաքներում նույնպես պաղեստինցիները բողոքի ցույց են անցկացրել Բահրեյնի նիստի դեմ:

Բահրեյնի երկօրյա համաժողովը մեկնարկել է երեքշաբթի օրը՝ մայրաքաղաք Մանամայում: Համաժողովի հիմնական թեման  «դարի գործարք» խայտառակ նախագիծն է:

Այս նիստը նախագծի գործադրման առաջին փուլն է:

Վերջին շաբաթների ընթացքում, մեծ թվով իսլամական երկրներ, այդ թվում՝ Լիբանանը և Իրաքը, ինչպես նաև Չինաստանն ու Ռուսաստանը, քննադատել են Բահրեյնի նիստը:

Ամերիկյան «դարի գործարք» նախագծի համաձայն, Երուսաղեմը փոխանցվում է Սիոնիստական ռեժիմին, իսկ պաղեստինցի փախստականները իրավունք չեն ունենում վերադառնալ իրենց հայրենիք: