ԱՄՆ Սենատի նոր նախագիծը՝ Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների հարցով
https://parstoday.ir/hy/news/world-i109321-ԱՄՆ_Սենատի_նոր_նախագիծը_Սաուդյան_Արաբիայում_մարդու_իրավունքների_հարցով
ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն պատրաստել է մի նախագիծ, որի համաձայն օրակարգի վրա է դրվելու պատժամիջոցների կիրառումը կապված Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների իրավիճակի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2019 08:55 Asia/Tehran
  • ԱՄՆ Սենատի նոր նախագիծը՝ Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների հարցով

ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն պատրաստել է մի նախագիծ, որի համաձայն օրակարգի վրա է դրվելու պատժամիջոցների կիրառումը կապված Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների իրավիճակի հետ:

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագծում քննադատության է արժանացել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանը և նախատեսվել են օրենքներ այդ երկրում մարդու իրավունքների դեմ գործադրվող քայլերին դիմակայելու համար:

Այս նախագիծը ԱՄՆ-ի Կոնգրեսի վերջին քայլերից է Մարդու իրավունքների խախտման հարցում, այդ թվում՝ Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարանում լրագորղ Ջամալ Խաշողջիի սպանության և Եմենի դեմ գործադրվող ոտնձգության հարցում Սաուդյան Արաբիային պատասխանատու ճանաչելու համար:
ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արվել մուտքի արտոնագիր չտալ այն սաուդցիներին, ովքեր խախտել են մարդու իրավունքներւը: