Հուլիս 11, 2019 17:47 Asia/Tehran
  • ԱՄՆ-Ռուսաստան ապարդյուն բանակցությունները. Տարաձայնություն Իրանի ու Վենեսուելայի շուրջ

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում միջազգային հարցերի շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցություններն ապարդյուն են ավարտվել:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը հրապարակել  է հաղորդագրություն,որում հայտարարել է.«Այս երկրի Պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլը և ՌԴ Արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը Հելսինկի քաղաքում բանակցություններ են վարել  Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունների , Եվրոպայում , Ասիայում և արևմտյան Ասիայում առկա մարտահրավերների վերաբերյալ , սակայն ոչ մի առաջընթաց չի արձանագրվել երկու երկրի հարաբերություններում»:

Օրթագուսը հավելել է.«Մոսկվայի բացասական քայլերը կանխում  են երկկողմ հարաբերությունների առաջընթացը»: 

Ռյաբկովը չորեքշաբթի օրը Հելսինկիում Դեյվիդ Հեյլի հետ հանդիպում ունենալուց հետո ասել է.«Մոսկվան և Վաշինգտոնը Իրանի ու Վենեսուելայի  հարցով լուրջ տարաձայնություն ունեն»:

Պիտակ