Հուլիս 11, 2019 19:21 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան արձագանքել է Հարավային Կորեայի կողմից «ԷՖ-35» ամերիկյան կործանիչների գնմանը

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարությունը Հարավային Կորեայի կողմից «ԷՖ-35» ամերիկյան կործանիչների գնումը լարվածություն հարուցող քայլ է որակել:

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ից «ԷՖ-35»  կործանիչներ գնելու Հարավային Կորեայի քայլն ուղղված է տարածաշրջանում Սեուլի ռազմական գերակայությանը, որին կհակադարձի Փխենյանը:

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարությունն սպառնացել է,որ Եթե Հարավային Կորեան «ԷՖ-35» ռադարախույս կործանիչներ ստանա ԱՄՆ-ից, Փխենյանը ևս ստիպված կլինի արդիականացնել և փորձարկել հատուկ սպառազինություն դրանց ոչնչացման համար»:

Հարավային Կորեան մտադիր է  մինչև 2021 թվականը 40 «ԷՖ-35»  կործանիչներ գնել Միացյալ Նահանգներից: 

Պիտակ