Իրանի տարածքային ամբողջականությունը խախտող ոտնձգիչները կստանան խիստ պատասխան
https://parstoday.ir/hy/news/world-i109350-Իրանի_տարածքային_ամբողջականությունը_խախտող_ոտնձգիչները_կստանան_խիստ_պատասխան
Իրանի պաշտպանության նախարարը նշել է, որ ինչ մակարդակում որ թշնամիները փորձեն խախտել Իրանի տարածքային ամբողջականությունը կստանան խիստ պատասխան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2019 07:28 Asia/Tehran
  • Իրանի տարածքային ամբողջականությունը խախտող ոտնձգիչները կստանան խիստ պատասխան

Իրանի պաշտպանության նախարարը նշել է, որ ինչ մակարդակում որ թշնամիները փորձեն խախտել Իրանի տարածքային ամբողջականությունը կստանան խիստ պատասխան:

Գեներալ Հաթամին արձագանքելով Ղոդսի օկուպանտ ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուիի վերջերս հնչեցրած կատարած սպառնալիքին, այն համարել է ՄԱԿ-ի հռչակագրի խախտում և ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, իսլամական կրոնի ուսմունքների եւ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 51-րդ հոդվածի՝ ինքնապաշտպանության իրավունքի հիման վրա, լիովին պատրաստված է զինված ուժերի միջոցով պատասխանել ագրեսորներին:

Իրանի պաշտպանության նախարարը նաեւ կոչ է արել միջազգային հանրությանը լուրջ պատասխանատվության ենթարկել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը սպառնացող Սիոնիստական ռեժիմին:

Վերջերս Ղոդսի օկուպանտ ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սպառնացել էր F-35 կործանիչով հարվածել Իրանի Իսլամական Հանրապետությանը: