Հուլիս 13, 2019 19:01 Asia/Tehran
  • ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն զգուշացրել է ԱՄՆ-ում Սաուդյան ռեժիմի ընդդիմադիրների սպանության կապակցությամբ

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) Սաուդյան ռեժիմի ընդդիմադիրներին և Խաջողջիի հետ կապեր պահպանած անձնանց զգուշացրել է, որ իրենց կյանքին վտանգ է սպառնում:

Հետաքննությունների դաշնային բյուրոն ԱՄՆ-ում բնակվող Արաբիայի չորս քաղաքացիներին և սաուդցի այլախոհ լրագրող Ջամալ Խաշողջիի հետ կապեր պահպանած մեկ այլ արաբ ընդդիմադրին զգուշացրել է,որ իրենց կյանքին վտանգ է սպառնում և կարող է նրանք  սպանվեն սաուդյան վարձկանների կողմից:

Ամերիկյան աղբյուրները հաղորդել են, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) և Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ)-ը Խաշողջիի սպանությունից հետո ԱՄՆ-ում  և Նորվեգիայում նրա մերձավորների հետ կապ են հաստատել ,քանի որ մտահոգ են նրանց կյանքի համար:

Խաշողջին,որ բազմիցս դատապարտել էր Սաուդյան ռեժիմին Եմենում պատերազմական ոճրագործություններ իրականացնելու  և մարդու իրավունքները խախտելու պատճառով,  2018 թվականի հոկտեմբերի 2-ին սարսափելի կերպով սպանվեց Թուրքիայի Ստամբուլում գտնվող Արաբիայի հյուպատոսական շենքում:

Հետախուզական կառույցները, այդ թվում ԿՀՎ-ը հաղորդել են,որ այդ սպանությունը տեղի է ունեցել Սաուդյան գահաժառանգ արքայազն  Մոհամմեդ բին Սալմանի կարգադրությամբ: 

Պիտակ