Բնապահպանները Լոնդոնում բողոքի ցույց են կազմակերպել
Շարունակելով իրնց բողոքները, Լոնդոնի բնապահպանները հավաքվել են քաղաքի ամենամեծ կոյուղագծի մոտ և փակել դրա մուտքը:
Extinction Rebellion խմբի անդամ ակտիվիստները փակել են դեպի քաղաքի ամենախոշոր կոյուղագիծ տանեղ ճանապարհը, բողոքելով շրջակա միջավայրի աղտոտման դեմ:
Ակտիվիստները բողոքում են շինարարական նյութերի և մեծ բեռնատարների արտանետումների հետևանքով շրջակա միջավայրի աղտոտման դեմ: Շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի ծրագիրն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է 4.2 միլոն ֆունտ ստեռլինգ:
Ցուցարարների մեկ ուրիշ խումբ, հավաքվել է Լոնդոնի դատարանի առջև՝ ի աջակցություն ձերբակալված ակտիվիստների:
Մեծ Բրիտանիայի հինգ խոշոր քաղաքներում, երկուշաբթի օրվանից մեկնարկել է բնապահպանների բողոքի ցույցերի նոր փուլը: