Հուլիս 26, 2019 12:33 Asia/Tehran
  • Կանադան մերժել է բրիտանական ծովային դաշինքին միանալու առաջարկը

Կանադայի ՊՆ խոսնակը հայտարարել է, որ Օտտավան չի պատրաստվում ռազմածովային ուժեր տեղակայել Հորմուզի նեղուցում և միանալ Բրիտանիայի ռազմածովային կոալիցիային:

Հարջիթ Սաջանն անդրադառանալով Բրիտանիայի կողմից ռազմածովային կոալիցիայի ձևավորմանն  ասել է. «Բրիտանիայի կողմից Կանադային որևէ դիմում չի ներկայացվել վերոնշյալ դաշինքին միանալու կապակցությամբ»:

National Post-ի գրությամբ, կանադացի պաշտոնյաները համոզված են, որ Պարսից ծոցի լարվածությունը պետք  է լուծել դիվանագիտական ճանապարհով և տարածաշրջանում զորուժ տեղակայելու դեպքում, լարվածությունն ավելի կսրվի:

Washington Examiner ամերիկյան թերթը գրել է, որ Բրիտանիան փորձում է Պարսիսց ծոցում ձևավորել եվրոպական ռազմածովային  նավատորմ, այն դեպքում, երբ այդ երկիրն ինքը չունի դրա համար անհրաժեշտ քանկությամբ նավեր:

 

 

Պիտակ