Օգոստոս 03, 2019 09:19 Asia/Tehran
  •  Բողոքի ցույց Փարիզում՝ ընդդեմ Լիբիայի ներքին գործերին Ֆրանսիայի միջամտության

ԶԼՄ-ները հաղորդել են, որ Փարիզում տեղի է ունեցել բողոքի ցույց՝ ընդդեմ Լիբիայի ներքին գործերին Փարիզի միջամտության:

Ալ Ջազիրա ցանցը հաղորդել է, որ ուրբաթ օրը, Փարիզի խորհրդարանի շենքի դիմաց կայացած բողոքի ցույցի մասնակիցները վանկարկել են. «Ոչ՝ Ֆրանսիայի աջակցությանը Հաֆթարի ոճրագործություններին»:

Ցուցարարները կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Մակրոնը սպանում է լիբիացիներին»:

Բացի Ֆրանսիայից, ԱՄՆ-ն և ԱՄԷ-ն նույնպես հովանավորում են Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարին:

Լիբիայի ազգային բանակի ուժերը վերջերս լայնամասշտաբ գործողություններ են սկսել՝ իշխանությունը գրավելու նպատակով, սակայն ձախողել են:

 

 

Պիտակ