ԱՄՆ-ում շարունակվում են կրակոցները, այս անգամ Օհայոյում
https://parstoday.ir/hy/news/world-i110121-ԱՄՆ_ում_շարունակվում_են_կրակոցները_այս_անգամ_Օհայոյում
Լրատվական աղբյուրները հաղորդել են, որ ԱՄՆ-ի Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 10 և վիրավորվել է 24 մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2019 14:01 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում շարունակվում են կրակոցները, այս անգամ Օհայոյում

Լրատվական աղբյուրները հաղորդել են, որ ԱՄՆ-ի Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 10 և վիրավորվել է 24 մարդ:

Սպիտակամորթ անձը օրինապես գնված զենքով, Դեյթոն քաղաքում կրակ է բացել ժողովրդի վրա: Սպանվել է 10 և վիրավորվել՝ 24 մարդ:

ԱՄՆ-ի ժողովուրդը դեռ շոկի մեջ էր նախօրեին տեղի ունեցած հրաձգության դեպքի կապակցությամբ, որտեղ Թրամփի ռասիստական քաղաքականությունների կողմնակից, 21-ամյա սպիտակամորթ երիտասարդը  Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի մի սուպերմարկետում կրակ էր բացել ժողովրդի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել էր առնվազն 20, վիրավորվել` 24 մարդ: