ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Սիրիայում գտնվող քրդական զինված խմբերին
https://parstoday.ir/hy/news/world-i110349-ԱՄՆ_ն_շարունակում_է_աջակցել_Սիրիայում_գտնվող_քրդական_զինված_խմբերին
ԱՄՆ-ն ռազմական օգնություններ տեղափոխող ավտոմեքենաներ ուղարկելով Սիրիա, աջակցում է այդ երկրում գտնվող քրդական զինված խմբերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2019 14:30 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Սիրիայում գտնվող քրդական զինված խմբերին

ԱՄՆ-ն ռազմական օգնություններ տեղափոխող ավտոմեքենաներ ուղարկելով Սիրիա, աջակցում է այդ երկրում գտնվող քրդական զինված խմբերին:

Հղում անելով Անատոլու լրատվական գործակալությանը, Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը հաղորդել է, որ 70 ամերիկյան զրահապատ մեքենաներ անցած գիշեր մուտք են գործել Սիրիայի արևելքում գտնվող  Թուրքիայի Քրդստանի բանվորական կուսակցության և Քրդական Ժողովրդի պաշտպան միավորումների  վերահսկողության տակ գտնվող տարածքներ:

ԱՄՆ-ի կողմից այն դեպքում է ռազմական օգնություն ուղարկվում Սիրիայի քրդերին, երբ վերջին քանի օրերի ընթացքում Անկարայի իշխանությունները  պնդում են Եփրատի արևելյան հատվածում ռազմական գործողությունների անհապաղ իրականացման կապակցությամբ, անվտանգ գոտի ստեղծելու նպատակով:

Թուրքիայի իշխանությունները բազմիցս նշելով,որ ԱՄՆ-ի կողմից  Քրդական Ժողովրդի պաշտպան միավորումներին ցուցաբերվող սպառազինական աջակցությունը վկայում է ահաբեկչությանը ցուցաբերվող աջակցության մասին, բողոքել է Վաշինգտոնի այդ քայլի դեմ: