Ռուսաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Լեհաստանում ռազմաբազա հիմնելու կապակցությամբ
Ռուս խորհրդարանականն անդրադառնալով Միջուկային հրթիռների վերաբերյալ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուն, զգուշացրել է Լեհաստանում այդ երկրի ռազմաբազայի տեղակայման կապակցությամբ:
Շաբաթ օրը, Սպուտնիկին տված հարցազրուցյում, Ֆրանց Կլինչևիցն ասել է, որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում դիմել համապատախսան գործողությունների, եթե ԱՄՆ-ն ու Լեհաստանը որևէ քայլ ձեռնարկեն:
Նա հավելել է. «Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչի առաջարկը, հատկապես՝ Միջին հեռահարության հրթռիների պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Եվրոպայում լարվածության սրման պատճառ կդառնա»:
Վերջերս, Լեհաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ այդ երկրում ամերիկյան ռազմաբազայի տեղակայումն ավելի շատ կնպաստի Ռուսաստանի դեմ դիմակայությանը, քան զորուժի գործուղումը:
Հաղորդումների համաձայն, Սպիտակ Տունը նախատեսում է Լեհաստանում տեղակայված իր զորուժի թիվը հասցնել երկու հազարի: