Ռուսաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Լեհաստանում ռազմաբազա հիմնելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i110572-Ռուսաստանը_զգուշացրել_է_ԱՄՆ_ին_Լեհաստանում_ռազմաբազա_հիմնելու_կապակցությամբ
Ռուս խորհրդարանականն անդրադառնալով Միջուկային հրթիռների վերաբերյալ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուն, զգուշացրել է Լեհաստանում այդ երկրի ռազմաբազայի տեղակայման կապակցությամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 18, 2019 08:59 Asia/Tehran
  •  Ռուսաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Լեհաստանում ռազմաբազա հիմնելու կապակցությամբ

Ռուս խորհրդարանականն անդրադառնալով Միջուկային հրթիռների վերաբերյալ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուն, զգուշացրել է Լեհաստանում այդ երկրի ռազմաբազայի տեղակայման կապակցությամբ:

Շաբաթ օրը, Սպուտնիկին տված հարցազրուցյում, Ֆրանց Կլինչևիցն ասել է, որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում դիմել համապատախսան գործողությունների, եթե ԱՄՆ-ն ու Լեհաստանը որևէ քայլ ձեռնարկեն:

Նա հավելել է. «Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչի առաջարկը, հատկապես՝ Միջին հեռահարության հրթռիների պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Եվրոպայում լարվածության սրման պատճառ կդառնա»:

Վերջերս, Լեհաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ այդ երկրում ամերիկյան ռազմաբազայի տեղակայումն ավելի շատ կնպաստի Ռուսաստանի դեմ դիմակայությանը, քան զորուժի գործուղումը:

Հաղորդումների համաձայն, Սպիտակ Տունը նախատեսում է Լեհաստանում տեղակայված իր զորուժի թիվը հասցնել երկու հազարի: