Լեհաստան. Մենք չենք անդամակցի ԱՄՆ-ի ծովային կոալիցիային
Օգոստոս 23, 2019 19:23 Asia/Tehran
Լեհաստանի վարչապետը դեմ է արտահայտվել իր երկրի մասնակցությանը ԱՄՆ ծովային կոալիցիային:
Գերմանիայի «Դե Վոլտ» օրաթերթի հաղորդման համաձայն, Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ իր երկիրը չի մասնակցելու Պարսից ծոցում ԱՄՆ ծովային կոալիցիային:
Ավելի վաղ, Գերմանիայի կառավարությունը նույնպես մերժել էր ԱՄՆ-ի այս առաջարկը:
Եվրոպացի դաշնակիցներին վերոնշյալ դաշինքին միանալու Սպիտակ Տան պաշտոնյաների առաջարկները մինչ արժմ ստացել են բացասական պատասխաններ:
Սպիտակ Տան եվրոպական դաշնակիցները հայտարարել են, որ չեն անդամակցելու ծովային կոալիցիային:
Մինչ այժմ միայն Բրիտանիան է հայտարարել, որ կմիանա Պարսից ծոցում ԱՄՆ ռազմածովային դաշինքին:
Պիտակ