Ռուսաստանի ակնարկը Եվրոպային ու ԱՄՆ-ին՝ երկրորդ համաշխարհային պատերազմի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i111078-Ռուսաստանի_ակնարկը_Եվրոպային_ու_ԱՄՆ_ին_երկրորդ_համաշխարհային_պատերազմի_կապակցությամբ
ՌԴ ԱԳ նախարարությունը քննադատել է երկրորդ համաշխարհային պատերազմում Ռուսաստանի դերը նսեմացնելու Լեհաստանի քայլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2019 05:00 Asia/Tehran
  •  Ռուսաստանի ակնարկը Եվրոպային ու ԱՄՆ-ին՝ երկրորդ համաշխարհային պատերազմի կապակցությամբ

ՌԴ ԱԳ նախարարությունը քննադատել է երկրորդ համաշխարհային պատերազմում Ռուսաստանի դերը նսեմացնելու Լեհաստանի քայլը:

Սպուտնիկ գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, ՌԴ ԱԳ նախարարությունը տարածել է հաղորդագրություն, Լեհաստանի կողմից երրորդ համաշխարհային պատերազմի 80 ամյակին նվիրված միջոցառմանը Վլադիմիր Պուտինին չհրավիրելու կապակցությամվբ:

Հաղորդագրության մեջ ասված է, որ երկրորդ աշխարհամարտը, որի ժամանակ սպանել են միլոնավոր մարդիկ և փոխվել է ապագա սերունդների ճակատագիրը, ողբերգություն էր ամբողջ մարդկության համար, սակայն որոշ երկրների կողմից պատերազմի մեջ ԽՍՀՄ-ին ու Գերմանիային հավասարապես մեղադրելն ուղղված է Ռուսաստանի դերն այդ պատերազմի մեջ նսեմացնելուն:

Կիրակի օրը, Լեհաստանում աշխարհի 40 երկրների ղեկավարների մասնակցությամբ, կայացավ երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80 ամյակի արարողությունն:

Սպուտնիկը նշել է. «Լեհաստանը Գերմանիայի օկուպացումից ազատվելուն ուղղված մարտերումզ զոհվել է 600 հազար ռուս զինվոր»: