Սեպտեմբեր 03, 2019 12:18 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի վտանգավոր Արկտիկայում քաղաքականությունները

Քննադատելով Արկտիկայում ԱՄՆ-ի քաղաքականությունները, Շվեդիայի արտգործնախարարը վտանգավոր է բնութագրել այս տարածաշրջանում Վաշինգտոնի մոտեցումը:

Երեքշաբթի առավոտյան, Մարգոթ Վալսթրոմն ասել է.«Վաշինգտոնի քաղաքականությունը թուլացնում է տարածաշրջանում վաղեմի միջազգային համագործակցությունը»:

Անդրադառնալով Արկտիկայի խորհրդում կլիմայական փոփոխությունների քաղաքականությանը չաջակցելու ԱՄՆ-ի քայլին, Շվեդիայի արտգործնախարարն ասել է.«Այս խորհրդի գլխավոր պարտականությունը անվտանգության քաղաքականությունները քննարկելը չի եղել: Խորհուրդը խաղաղ գործունեություն ծավալող ոչ-ռազմական խմբավորում է»:

Արկտիկայի խորհուրդը միջպետական համագործակցության ֆորում է, մ տարածաշրջանի ութ երկրների՝ Կանադայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Ռուսաստանի, Շվեդիայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ:

Խորհուրդը յուրաքանչյուր վեց ամիսը մեկ նիստ է գումարում ավագ պաշտոնատարների, իսկ երկու տարին մեկ անգամ՝ նախարարների մակարդակում:

Պիտակ